21:06  ,  24 փետրվարի, 2019

«Աթլետիկոյում» Մորատայի առաջին գոլը հաղթական էր (տեսանյութ) 

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»: «Աթլետիկոյի» կազմում հաշիվը 31-րդ րոպեին բացեց Լոնդոնի «Չելսիից» տեղափոխված իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, որն առաջին գոլը խփեց մադրիդյան ակումբում:

Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 50 միավորով երկրորդ տեղում է եւ 7 միավոր է զիջում առաջատար «Բարսելոնային»:

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Աթլետիկո» - «Վիլյառեալ»՝ 2:0 (տեսանյութ

Ալվարո Մորատա, 31, Սաուլ, 88

«Լեգանես» - «Վալենսիա»՝ 1:1 (տեսանյութ

Մարտին Բրեթուեյթ, 89 – Ջոֆրեյ Կոնդոգբիա, 22

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս