09:54  ,  18 օգոստոսի, 2012

Երկրպագու է մահացել «Տորոնտո» - «Չիկագո» հանդիպման ժամանակ

Բեյսբոլի ամերիկյան լիգայի «Տորոնտո» - «Չիկագո» հանդիպման ժամանակ սրտի կաթվածից մահացել է մի երկրպագու: Հանդիպումն ընդհատվել է չորս րոպե, քանի որ տեղ հասած շտապօգնության բրիգադը արհեստական շնչառությամբ փորձել է փրկել մարզասերի կյանքը: Սակայն նա մահացել է հիվանդանոցում, հաղորդում է  sportsillustrated.cnn.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում