16:40  ,  20 փետրվարի, 2019

Սարիին հեռացնելու դեպքում «Չելսին» կվճարի 5 միլիոն ֆունտ փոխհատուցում

Լոնդոնի «Չելսին» թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին պաշտոնանկ անելու դեպքում պետք է կվճարի 5 միլիոն ֆունտ ստերլինգ (5,7 միլիոն եվրո) փոխհատուցում, հաղորդում է The Times-ը:

Անգլիական ակումբի հետ իտալացի մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականի հունիս:

Բրիտանական մամուլի համաձայն՝ «Չելսին» գլխավորելու հիմնական թեկնածուներն են Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր Զինեդին Զիդանը եւ անգլիական Չեմպիոնշիփում հանդես եկող «Դերբին» գլխավորող Ֆրենկ Լեմպարդը, որը կարիերայի ընթացքում երկար տարիներ խաղացել է լոնդոնյան ակումբում:

Հիշեցնենք, որ Մաուրիցիո Սարին այս մրցաշրջանից առաջ է գլխավորել «Չելսին», որը Պրեմյեր լիգայում 50 միավորով «Արսենալի» հետ բաժանում է 5-6-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում