Ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի կին Քոլինը ապահարզան կպահանջի, եթե անգլիացի ֆուտբոլիստը չայցելի հարբեցողության դեմ կուրսերի:
The Sun-ի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ու Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագի կինը խիստ դժգոհ է ամուսնու վարքագծից: Քոլինը հույս ուներ, որ ԱՄՆ-ը տեղափոխվելուց հետո Ռունին կազատվի ալկոհոլիզմից, սակայն դա տեղի չունեցավ: Հիմա նա վերջնագիր է ներկայացրել ամուսնուն՝ առաջարկելով ընտրել իր ու ալկոհոլի միջեւ:
Ուեյն Ռունին ամուսնացած է 2008 թվականից: Զույգն ունի 4 զավակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում