22:28  ,  13 փետրվարի, 2019

Արթուր Սարկիսովը հեթ-տրիկի հեղինակ է դարձել երկրորդ խաղակեսում

Թուրքիայում հավաք անցկացնող Կրասնոյարսկի «Ենիսեյը» ստուգողական խաղում 4:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Կարագանդայի «Շախտյորի» նկատմամբ:

Ռուսական ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, որը մասնակցել է երկրորդ խաղակեսին: Նա աչքի է ընկել 71-րդ, 73-րդ եւ 87-րդ րոպեներին: Եվս մեկ գոլ «Ենիսեյը» խփել է 89-րդ րոպեին:

«Ենիսեյի» ռուսաստանցի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն հանդես է եկել մեկնարկային կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում