16:45  ,  13 փետրվարի, 2019

Մեկնարկել է շախմատը Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկելու արշավը

Փարիզում փետրվարի 12-ին պաշտոնապես մեկնարկ է տրվել շախմատը 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում ընդգրկելու արշավին, հայտնում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը, ՖԻԴԵ-ի փոխնախագան, Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Բաշար Քուաթլին եւ Ֆրանսիայի վեցակի չեմպիոն Սոֆի Միլեն Փարիզում լրագրողների հետ հանդիպմանը նշել են, որ ՖԻԴԵ-ի անդամ է 189 ազգային ֆեդերացիա, իսկ 600 միլիոն մարդ խաղում է շախմատ:

Շախմատը պայքար է խաղատախտակի առջեւ, իսկ արագ եւ կայծակնային ձեւաչափերը կարող են գրավել հանրության լայն զանգվածներին եւ մասնակցության հայտը ներկայացված է հենց այս ձեւաչափերի համար:

Նախօրեին Արկադի Դվորկովիչը հանդիպում է ունեցել նաեւ Ֆրանսիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Դենիս Մասելիայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում