11:10  ,  13 փետրվարի, 2019

Սերենա Ուիլյամսը վերադառնում է WTA-ի լավագույն տասնյակ

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը տեւական ընդմիջումից հետո կվերադառնա WTA-ի համաշխարհային դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակ:

Փետրվարի 18-ին հրապարակվելիք նոր վարկանիշային ցուցակում 37-ամյա ամերիկուհին կզբաղեցնի 10-րդ տեղը: Սերենայի առաջընթացին կնպաստի դանիացի Կարոլին Վոզնյացկու հրաժարվելը Դոհայի մրցաշարի մասնակցությունից: Դրա պատճառով դանիացին կնահանջի WTA-ի աղյուսակի 14-րդ տեղ:

Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը WTA-ի լավագույն տասնյակում նախորդ անգամ եղել է 2017-ի հուլիսի 3-ին:

Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանից որդի ունենալուց հետո ամերիկուհին մասնակցել է 8 մրցաշարերի՝ խաղալով նաեւ Ուիմբլդոնի եւ US Open-ի եզրափակիչներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում