Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» սերբ հարձակվող Լուկա Յովիչին:
Bild-ի համաձայն՝ Արքայական ակումբը պատրաստ է 45 միլիոն եվրո վճարել Սերբիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի համար եւ արդեն առաջարկ է արել նրա տրանսֆեր հարցով: Յովիչը գերմանական ակումբում խաղում է վարձավճարով, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Լիսաբոնի «Բենֆիկային»: «Այնտրախտն» ունի մրցաշրջանի վերջում նրան ձեռք բերելու իրավունք եւ մտադիր է օգտվել դրանից:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Յովիչը խփել է 14 գոլ եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Այս մրցաշրջանում Լուկա Յովիչը դարձել էր Բունդեսլիգայի մեկ խաղում 5 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: «Դյուսելդորֆի» դեմ խաղում (7:1) նա ռեկորդը գրանցել էր 20 տարեկան 300 օրականում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում