Երեւանի «Փյունիկի», «Բանացի» ու Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Բալոյանը կարիերան կշարունակի Ռուսաստանում:
26-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Կուբան», որն այս պահին հանդես է գալիս Կրասնոդարի առաջնությունում, փոխանցում է ակումբի կայքը:
Մրցաշրջանի առաջին հատվածում Սարգիս Բալոյանը հանդես էր գալիս Երեւանի «Արցախում», որի հետ պայմանագիրը դեկտեմբերին խզել էր երկկողմ համաձայնությամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում