13:10  ,  3 փետրվարի, 2019

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման նախախաղային մարզմանը (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» ընդհանուր խմբում մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի 25-րդ տուրի հանդիպման նախախաղային մարզմանը:

30-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից բացակայում է դեկտեմբերի 19-ից, երբ վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում: 

«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» խաղը կկայանա փետրվարի 3-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English