Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինին հաջողությամբ բուժզննում է անցել չինական «Շանդուն Լունենում»։ 31–ամյա բելգիացի ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր կկնքի Չինաստանի Սուպերլիգան ներկայացնող ակումբի հետ, հաղորդում է Sky Sports–ը։ «Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերից կստանա 10 միլիոն ֆունտ ստերլինգ։
Մարուան Ֆելաինին «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2013 թվականին «Էվերտոնից», անցկացրել է 177 հանդիպում, խփել 22 գոլ։ Ֆելաինին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է բելգիական «Ստանդարդում»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում