20:21  ,  27 հունվարի, 2019

«Բավարիան» հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)

Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Բավարիան» Մյունխենում 4:1 հաշվով պարտության մատնեց «Շտուտգարտին»: Մյունխենցիների գոլերից մեկը խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը նաեւ վրիպեց 11 մետրանոցից (տեսանյութ):

«Բավարիան» 42 միավորով երկրորդ տեղում է եւ շարունակում է 6 միավոր զիջել առաջատար Դորտմունդի «Բորուսիային»:

Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Բավարիա» - «Շտուտգարտ»՝ 4:1

Տյագո Ալկանտարա, 5, Կրիստիան Գենտներ, 55 (ինքնագոլ), Լեոն Գորեցկա, 71, Ռոբերտ Լեւանդովսկի, 85 – Անաստասիոս Դոնիս, 26

Չիրացված 11 մետրանոց՝ Ռոբերտ Լեւանդովսկի, 65 («Բավարիա»)

«Դյուսելդորֆ» - «Լայպցիգ»՝ 21:00-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում