17:51  ,  26 հունվարի, 2019

«Սեւիլիայի» մեծ առավելությամբ՝ 5:0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Սեւիլիան» ընդունեց Վալենսիայի «Լեւանտեին»: Դաշտի տերերը իսպանացի Պաբլի Մաչինի ղեկավարությամբ հաղթանակ տարան 5:0 հաշվով:

«Սեւիլիան» 36 միավորով երրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած Մադրիդի «Ռեալը», որը չորրորդն է: Երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոն» 20 խաղից հետո ունի 41 միավոր: «Լեւանտեն» 10-րդն է՝ 26 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Սեւիլիա» - «Լեւանտե»՝ 5:0 (տեսանյութ)

Վիսամ Բեն-Եդեր, 48, Անդրե Սիլվա, 60, Ֆրանկո Վասկես, 71, Պաբլո Սարաբիա, 80, 11մ, Կվինսի Պրոմես, 90+1

Չիրացրած 11մ՝ Կվինսի Պրոմես, 90+1

 «Աթլետիկո» - «Խետաֆե»՝ 19:15-ին (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում