Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Կարդիֆի» ավագ Շոն Մորիսոնը ենթարկվել է ապենդիքսի (կույր աղիքի որդանման ելունի) հեռացման վիրահատության:
Daily Express-ի համաձայն՝ անգլիացի պաշտպանի ինքնազգացողությունը վատացել է տանը, բայց նա չի ցանկացել դիմել բժշկի: Սակայն 28-ամյա ֆուտբոլիստի կինը պնդել է, որ նա հետազոտվի:
Մորիսոնն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ապենդիքսի պատռվածք: Հետազոտությունը ցույց է տվել, որ դա կարող էր դառնալ մահվան պատճառ: Բժիշկները նշել են, որ եթե ֆուտբոլիստը հիվանդանոց տեղափոխվեր 45 րոպե ուշ, նրան այլեւս հնարավոր չէր լինի փրկել:
Շոն Մորիսոնը վիրահատվել է եւ վերականգնողական փուլ է անցնում տանը: Նա բաց կթողնի մոտ 6 շաբաթ: Անգլիայի ընթացիկ առաջնությունում պաշտպանը մասնակցել է 22 խաղի եւ դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում