«Գանձասար-Կապանին» է միացել պերուացի կենտրոնական պաշտպան Ալեքս Մարտին Մագայանեսը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր: Մագայանեսի նախորդ ակումբն էր պերուական «Աթլետիկո Գրաուն»։
Երեւանի «Արցախի» կազմը համալրել են Հայաստանի ազգային հավաքականում 2 հանդիպում անցկացրած 25-ամյա կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը եւ Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականներում խաղացած 23-ամյա հարձակվող Վարդան Բակալյանը, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում