22:45  +04,  16 հունվարի, 2019

«Դաքարի» 13–ակի չեմպիոնը լքեց պայքարը

«Դաքար» բազմօրյա ավտոարշավի 13–ակի չեմպիոն, ֆրանսիացի Ստեֆան Պետերհանսելը լքել է պայքարը Պերուում ընթացող «Դաքար–2019»–ում։ Պատճառը նրա շտուրմանի մեջքի ծանր վնասվածքն է։ 9–րդ փուլում Պետերհանսելն ամենագնաց ավտոմեքենայով անցել է 311 կմ–ից միայն 26 կմ–ն։

8 փուլից հետո Պետերհանսելը չորրորդ տեղում էր։

53–ամյա Պետերհանսելը «Դաքարում» տարած հաղթանակների թվով ռեկորդակիր է։ Նա 6 անգամ հաղթել է մոտոցիկլով, 7 անգամ՝ ամենագնաց ավտոմեքենայով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ