15:10  ,  15 հունվարի, 2019

AusOpen. Աշխարհի առաջին ռակետները մեկնարկեցին հաղթանակով

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Մելբուրնում մեկնարկած թենիսի Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում վստահ հաղթանակ տարավ ամերիկացի Միտչել Կրյուգերի նկատմամբ: 2 ժամ 5 րոպե տեւած մրցախաղում գրանցվեց 6:3, 6:2, 6:2 հաշիվը:

Երկրորդ շրջանում սերբ թենիսիստը կմրցի ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Ցոնգայի հետ:

Կանանց աշխարհի առաջին ռակետ, ռումինացի Սիմոնա Հալեպը 3 սեթում հաղթեց էստոնացի Կայա Կանեպիին՝ 6:7, 6:4, 6:2: Հալեպի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկուհի Սոֆիա Քենինը:

Հիշեցնենք, որ Australian Open-ի նախորդ մրցաշարի եզրափակիչում Սիմոնա Հալեպը պարտվել էր դանիացի Կարոլին Վոզնյացկուն: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնն է Ռոջեր Ֆեդերերը, որը մեկնարկել էր ուզբեկ Դենիս Իստոմինի նկատմամբ հաղթանակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում