09:11  ,  15 հունվարի, 2019

Մեսութ Օզիլը նշանադրվել է (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը նշանվել է թուրք մոդել Ամինե Գյունեշի հետ: Այդ մասին 30-ամյա ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում:

Զույգը հանդիպում է 2017 թվականից: Ամինե Գյունեշը «Միսս Թուրքիա-2014» մրցույթի հաղթողն է: Նա նաեւ Թուրքիան ներկայացրել է «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթում:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ Օզիլը կարող է հեռանալ «Արսենալից»:

View this post on Instagram

A post shared by Mesut Özil (@m10_official) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում