09:09  ,  10 հունվարի, 2019

#Corner Սամվել Սուքիասյանի հետ. Նորիկ Ավդալյանի նոր սալտո-պենալտին, Մխիթարյանն՝ «Արսենալի» լավագույն գոլի հեղինակ

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 13-րդ թողարկումը՝ հայկական ֆուտբոլում նախորդ օրերին տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունների ամփոփմամբ:

#Corner-ը ներկայացնում է նոր տպավորիչ սալտո-պենալտի Նորիկ Ավդալյանից, որն անցած տարի 11 մետրանոցի հրաշալի կատարմամբ ցնցեց ինտերնետը:

«Արցախն» ունի նոր սեփականատեր: Այդ թեմայով #Corner-ը զրուցել է ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանի հետ, որը ներկայացրել է հետաքրքիր մանրամասներ:

Սամվել Սուքիասյանը նաեւ այցելել է Սիսիան եւ ծանոթացել նոր ֆուտբոլային ակադեմիայի պայմաններին:

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալի» լավագույն գոլի հեղինակ դեկտեմբերին, Մարկոս Պիզելին երկարաձգել է պայմանագիրն «Ակտոբեի» հետ, Յուրա Մովսիսյանը հնարավոր է կարիերան շարունակի հայրենիքում, Սարգիս Ադամյանի տրանսֆերային գինն աճել է: Այս ամենի մասին #Corner-ի այս տարվա առաջին թողարկման ընթացքում: Վերջում էլ ավանդական զվարճալի տեսանյութեր տարբեր երկրներից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով