18:48  +04,  9 հունվարի, 2019

Դահուկավազքի Հայաստանի չեմպիոնները

Աշոցքում անցկացվեց դահուկավազքի Հայաստանի առաջնությունը: Մրցանակների համար պայքարեցին 31 մարզիկներ. 24-ը` Գյումրիից, 3-ական` Աշոցքից  ու Վանաձորից: Երևանից  հանդես եկավ մեկ դահուկորդ, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

5 կմ ազատ, դասական ոճերում և 1,5 կմ արագավազքի կանանց պայքարում  չեմպիոն դարձավ աշոցքցի Կատյա Գալստյանը: Նույն մրցաձևերի տղամարդկանց 10 կիլոմետրում և  1, 5 կմ արգավազքում հավասարը չունեցավ ՖԻՄԱ-ի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը: Մրցանակակիրներ դարձան նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Գյումրիի ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի սաները:

Հունվարի 15-ին Ֆինլանդիայում կմեկնարկի աշխարհի պատանեկան առաջնությունը, իսկ փետրվարի 23-ից Ավստրիայում պայքարը կսկսեն աշխարհի մեծահասակ դահուկորդները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ