12:23  ,  7 հունվարի, 2019

Այն ամենը, ինչ պետք է իմանալ «Ռեալի» պարտության մասին

Մադրիդի «Ռեալը», Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում 0:2 հաշվով պարտվելով «Ռեալ Սոսյեդադին», 6-րդ պարտությունն է կրել ընթացիկ մրցաշրջանում: 6 պարտություն Արքայական ակումբը կրել էր Իսպանիայի նախորդ առաջնության 38 տուրերում:

Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանի 18 տուրերում մադրիդցիները խփել են 26 գոլ: Դա թիմի վատագույն ցուցնիշն է վերջին 25 տարում: Նախորդ անգամ նման բան եղել էր 1993/94 մրցաշրջանում, փոխանցում է Opta-ն:

«Ռեալ Սոսյեդադի» դեմ տնային խաղին ներկա է եղել 53 412 հանդիսական: «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում դա հաճախելիության վատագույն ցուցանիշն է օգոստոսից հետո:

Բացի այդ, «Ռեալն» Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային բողոք կներկայացնի այդ հանդիպման մրցավարների աշխատանքի վերաբերյալ:

Սանտյագո Սոլարիի գլխավորությամբ «Ռեալը» բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպում, տարել 11 հաղթանակ, կրել 3 պարտություն ու գրանցել մեկ ոչ ոքի: ԱՄԷ-ում կայացած աշխարհի ակումբային առաջնությունից հետո մադրիդցիները չկարողացան հաղթել երկրորդ խաղում անընդմեջ:

Պրիմերայի 18-րդ տուրից հետո «Ռեալը» 30 միավորով 5-րդ տեղում է եւ 10 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում