23:20  ,  6 հունվարի, 2019

«Ռեալը» պարտվեց Մադրիդում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Ռեալը» Մադրիդում խաղաց «Ռեալ Սոսյեդադի» հետ: Արգենտինացի Սանտյագո Սոլարիի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով:

Արդեն երրորդ րոպեին «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում եւ հյուրերը ստացան 11 մետրանոցի իրավունք, որն արդյունավետ օգտագործեց բրազիլացի հարձակվող Վիլիան Ժոզեն:

Հանդիպման վերջին կես ժամը Արքայական թիմն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսը:

Հյուրերը կարողացան օգտվել թվային առավելությունից եւ 83-րդ Վիլիան Ժոզեի փոխանցումից հետո աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Ռուբեն Պարդոն, որը փոխարինման էր դուրս եկել գոլից 6 րոպե առաջ:

«Ռեալը» 30 միավորով 5-րդ տեղում է եւ 1 միավոր հետ է «Ալավեսից»: 6-րդ տեղում ընթացող «Բետիսն» ունի 26 միավոր: «Ռեալ Սոսյեդադը» 22 միավորով բարձրացավ 11-րդ տեղ:

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 0:2 (տեսանյութ)

Վիլիան Ժոզե, 3, 11մ, Ռուբեն Պարդո, 83

Հեռացում՝ Լուկաս Վասկես («Ռեալ»), 61, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս