Հայաստանի ներկայացուցիչները մրցանակային տեղ չեն գրավել Իսպանիայում անցկացված «Սիտջես» շախմատային մրցաշարում:
Մրցաշարում հաջող մեկնարկած Մանուէլ Պետրոսյանը 10 տուրերում հավաքել է 6.5 միավոր եւ գրավել 15-րդ տեղը: 7-րդ տուրից հետո Պետրոսյանը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն վերջին 3 տուրերում կրեց 2 պարտություն եւ դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից:
Տիգրան Հարությունյանը եւս հավաքել է 6.5 միավոր եւ հայտնվել 18-րդ տեղում: Մրցաշարի արդյունքում Հարությունյանը երրորդ անգամ լրացրել է գրոսմայստերի նորմա եւ ՖԻԴԵ-ի նախագահության առաջիկա նիստում նրան կշնորհվի գրոսմայստերի կոչում:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Վահե Բաղդասարյանը հավաքել է 4 միավոր:
Մրցաշարին մասնակցել են 41 երկրների 183 շախմատիստներ: Առաջին տեղը գրավել է իսպանացի Ալվար Ալոնսոն, որը հավաքել է 8 միավոր:
Լուսանկարում՝ Տիգրան Հարությունյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում