Իսպանիա. Մանուէլ Պետրոսյանը ձախողեց վերջնամասը, Տիգրան Հարությունյանը լրացրեց գրոսմայստերի նորմա

12:13   25 դեկտեմբերի, 2018

Հայաստանի ներկայացուցիչները մրցանակային տեղ չեն գրավել Իսպանիայում անցկացված «Սիտջես» շախմատային մրցաշարում:

Մրցաշարում հաջող մեկնարկած Մանուէլ Պետրոսյանը 10 տուրերում հավաքել է 6.5 միավոր եւ գրավել 15-րդ տեղը: 7-րդ տուրից հետո Պետրոսյանը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն վերջին 3 տուրերում կրեց 2 պարտություն եւ դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից: 

Տիգրան Հարությունյանը եւս հավաքել է 6.5 միավոր եւ հայտնվել 18-րդ տեղում: Մրցաշարի արդյունքում Հարությունյանը երրորդ անգամ լրացրել է գրոսմայստերի նորմա եւ ՖԻԴԵ-ի նախագահության առաջիկա նիստում նրան կշնորհվի գրոսմայստերի կոչում:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Վահե Բաղդասարյանը հավաքել է 4 միավոր:

Մրցաշարին մասնակցել են 41 երկրների 183 շախմատիստներ: Առաջին տեղը գրավել է իսպանացի Ալվար Ալոնսոն, որը հավաքել է 8 միավոր:

Լուսանկարում՝ Տիգրան Հարությունյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։