Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մոտ ախտորոշվել է աջ սրունքի նրբոլոք ոսկրի կոտրվածք, հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: Սպասվում է, որ նա մարզումները կվերսկսի փետրվարին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մխիթարյանը «Տոտենհեմի» դեմ խաղի առաջին խաղակեսի վերջնամասում ստացել էր բժշկի օգնություն, իսկ ընդմիջմանը փոխարինվել էր: «Արսենալը» պարտվել էր 0:2 հաշվով ու լքել պայքարը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի