Իսպանիայում ընթացող «Սիտջես» շախմատային մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Մանուէլ Պետրոսյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել իսպանացի Ալվար Ալոնսոյի հետ:
Հայ գրոսմայստերն ունի 6 միավորով եւ Ալվար Ալոնսոյի ու հնդիկ Կրիշնան Սասիկիրանի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Դեկտեմբերի 21-ին կայանալիք 8-րդ տուրում Մանուէլ Պետրոսյանը սեւերով ուժերը կչափի ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ:
Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Տիգրան Հարությունյանը հավաքել է 5.5 միավոր եւ բաժանում է 4-8-րդ տեղերը, իսկ Վահե Բաղդասարյանն ունի 3.5 միավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում