22:47  ,  20 դեկտեմբերի, 2018

Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի լավագույն գոլը

«Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի լավագույն գոլի հեղինակ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Քվեարկությամբ հաղթել է Ռակիտիչի գոլը Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ արտագնա խաղում:

Լավագույն գոլի մրցանակին հավակնում էին նաեւ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, իտալական «Ինտերի» ավագ Մաուրո Իկարդիի ու «Բարսելոնայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեի գոլերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս