21:47  ,  19 դեկտեմբերի, 2018

NBA-ի խաղացողը փոխանցում է կատարել փոխարինողների թվում գտնվող թիմակցին

Զվարճալի միջադեպ է գրանցվել «Քլիվլենդի» ու «Ֆիլադելֆիայի» միջեւ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում։

«Քլիվենդի» հարձակվող Չենինգ Ֆրայը դրվագներից մեկում փոխանցում է կատարել իր թիմակից Քոլին Սեկսթոնին, որն այդ պահին գտնվում է փոխարինողների թվում։

Այդ խաղում NBA-ի գործող փոխչեմպիոն «Քլիվլենդը» պարտվել էր 105:128 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում