20:12  ,  16 դեկտեմբերի, 2018

«Ռեալը» ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակը եւ մեկնել Աբու Դաբի (ֆոտո)

Մադրիդի «Ռեալը» դեկտեմբերի 16-ին մեկնել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի, որտեղ կմասնակցի ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությանը:

Արքայական ակումբի հայտացուցակում ընդգրկվել են 25 ֆուտբոլիստներ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը պայքարը կսկսի կիսաեզրափակիչից, որտեղ դեկտեմբերի 19-ին կմրցի ճապոնական «Կաշիմա Անթլերսի» հետ: Եզրափակիչի մյուս ուղեգիրը դեկտեմբերի 18-ին կվիճարկեն Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող, արգենտինական «Ռիվեր Փլեյթը» եւ Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Այնը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում