10:20  ,  15 դեկտեմբերի, 2018

«Միլանի» նախագահի ավտոմեքենայից գողացել են 10 հազար եվրո

Իտալական «Միլանի» նախագահ Պաոլո Սկարոնիի ավտոմեքենայից գողացել են 10 հազար եվրո, հաղորդում է Football Italia-ն: Սկարոնին փորձել է հասնել գողի հետեւից, սակայն մի կին անցորդ խանգարել է նրան: Հնարավոր է, խանգարողը եղել է գողի հանցակիցը: Որոշ ժամանակ անց պայուսակն առանց գումարի, սակայն փաստաթղթերով եւ անձնական իրերով գտել են: Ոստիկանությունը սկսել է հետաքննություն:

Հիշեցնենք, որ, ՈւԵՖԱ-ն «Միլանին» տուգանել է 12 միլիոն եվրոյով ֆինանսական արդարության կանոնների խախտման համար: Բացի այդ իտալական ակումբը առաջիկա երկու մրցաշրջանների ընթացքում եվրագավաթային մրցաշարերում հնարավորություն չի ունենա հայտավորել 21 ֆուտբոլիստից ավելի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English