ՈւԵՖԱ պատանեկան լիգայի խմբին փուլի վերջին տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն Մադրիդում 1:2 հաշվով պարտվել է «Ռեալին»:
Ռուսական թիմի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է 19-ամյա կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը: Նրա ակումբակից Նաիր Տիկնիզյանը չէր ընդգրկվել ԲԿՄԱ-ի հայտացուցակում:
Մոսկովյան թիմը 2 միավորով եզրափակեց խմբի մրցաշարային աղյուսակը եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում