01:38  ,  9 դեկտեմբերի, 2018

«Էսպանյոլ» - «Բարսելոնա»՝ 0:4 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Էսպանյոլի» հետ: Բարսելոնայի երկու թիմերի պայքարում հսկայական առավելություն ունեին չեմպիոնները: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով:

Երեք գոլ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները խփեցին առաջին խաղակեսում: Հաշիվը բացեց արգենտինացի Լիոնել Մեսին: Ֆրանսիացի Ուսման Դեմբելեն Մեսիի փոխանցումից հետո կրկնապատկեց հաշիվը, իսկ ուրուգվայցի Լուիս Սուարեսը այն դարձրեց 3:0: Երկրորդ խաղակեսում Մեսին խփեց նաեւ երկրորդ գոլը:

73-րդ րոպեին «Էսպանյոլի» կոստառիկացի պաշտպան Օսկար Դուարտեն գրավեց գերմանացի Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը, սակայն կրկնապատկերի համակարգի օգնությամբ գրանցվեց խաղից դուրս վիճակ:

«Բարսելոնան» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Սեւիլիայի» նկատմամբ: «Էսպանյոլը» 21 միավորով 9-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Էսպանյոլ» - «Բարսելոնա»՝ 0:4 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 17, 65, Ուսման Դեմբելե, 26, Լուիս Սուարես, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում