10:15  ,  6 դեկտեմբերի, 2018

«Ֆուտզալ բիզնես լիգա». Մեկնարկում է C մրցաշարը

«Ֆուտզալ բիզնես լիգայի» C մրցաշարը կմեկնարկի դեկտեմբերի 9-ին (խաղացանկ): Նախկին «Միկա» մարզադահլիճում անցկացվելիք մրցաշարին կմասնակցեն 11 թիմեր, այդ թվում՝ լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը (ԼՖՀ)։

Լրագրողների թիմը հայտնվել է B խմբում, որտեղ կմրցի «Ֆասթ Կրեդիտ», «Մարիաննա», «Բարսիս» եւ «Յունիբանկ» թիմերի հետ:

A խմբում ընդգրկված են «Գրանդ Սպորտ,» «Գրանդ Տոբակո, «Յուքոմ», «Ալֆա-Ֆարմ», «Նոր Զովք» եւ «Իմեքս Գրուպ» թիմերը։   

Խմբային փուլի ավարտից հետո թիմերը պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում