21:47  ,  4 դեկտեմբերի, 2018

Հայ սուսերամարտիկների մրցելույթները Ավստրիայում եւ Վրաստանում

Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի  անդամներ,  խոցասուսերակիրներ  Էմմա Պողոսովան,  Էդուարդ Օվիկյանը և ճկասուսերակիր Մայքլ Հովհաննեսյանը  Ավստրիայի Մյոդլինգ քաղաքում մասնակցել են մինչև 23 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլին:

Էմման ու Մայքլը  խմբային փուլում  երեքական, իսկ Էդուարդը չորս  հաղթանակ տանելով   մտել են  1/64 եզրափակիչ: Այնուհետև 1/32 եզրափակիչում ձախողվել են և դուրս մնացել հետագա պայքարից:

Ամեն զենքաձևի պայքարին հայտավորված է եղել 90-ից ավելի մարզիկ, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Վրաստանի Զեստաֆոն  քաղաքում անցկացված պատանեկան միջազգային մրցաշարից (մինչև 13 և մինչև 16 տարեկաններ) մեդալներով են վերադարձել Հայաստանի սուսերմարտիկները: Ավագ տարիքի խոցասուսերակիրների պայքարում առաջին երեք տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են  Գրիգոր Մնացականյանը, Հովհաննես Մուրադյանը և Մանվել Սիմոնյանը:

Ավագ տարիքի աղջիկների պայքարում խոցասուսերակիր Սվետլանա Եսայանը և ճկասուսերակիր Անահիտ Ալոյանը երկրորդն էին: Նույն տարիքային խմբում ճկասուսերակիր Համլետ Մխոյանը առաջինն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում