21:10  ,  2 դեկտեմբերի, 2018

Մադրիդի «Աթլետիկոն» խուսափեց պարտությունից Ժիրոնայում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Ժիրոնային» եւ միայն վերջնամասում խուսափեց պարտությունից: Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

«Ժիրոնայի» գոլը առաջին խաղակեսի ավելացված ժամանակում 11 մետրանոցից խփեց ուրուգվայցի հարձակվող Կրիստիան Ստուանին:

Հյուրերը պարտությունից խուսափեցին Խոնաս Ռամալյոյի ինքնագոլի շնորհիվ: Նա փորձեց գնդակը հեռացնել դարպասապահի դեմ դուրս եկած Դիեգո Կոստայի մոտից, սակայն ուղարկեց սեփական դարպասը:

«Աթլետիկոն» 25 միավորով երրորդ տեղում է, «Ժիրոնան» վաստակել է 21 միավոր եւ 6-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Ժիրոնա» - «Աթլետիկո»՝ 1:1  (տեսանյութ)

Կրիստիան Ստուանի, 45+2, 11մ – Խոնաս Ռամալյո, 82, ինքնագոլ

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում