Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» մրցակցի խաղադաշտում հանդիպել է «Ֆիորենտինայի» հետ եւ առավելության է հասել 3:0 հաշվով:
Աչքի ընկան ուրուգվայցի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը, իտալացի պաշտպան Ջորջո Կյելինին եւ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը:
«Յուվենտուսն» առաջին տեղում է՝ 40 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Նապոլին» 13 խաղից հետո ունի 29 միավոր: «Ֆիորենտինան» 18 միավորով 10-րդն է:
Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր
«Ֆիորենտինա» - «Յուվենտուս»՝ 0:3 (տեսանյութ)
Ռոդրիգո Բենտանկուր, 31, Ջորջո Կյելինի, 69, Կրիշտիանու Ռոնալդու, 79, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում