21:07  ,  25 նոյեմբերի, 2018

Իսպանիայի առաջնությունն ունեցավ նոր առաջատար (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում 13-րդ տուրի արդյունքում տեղի ունեցավ առաջատարի փոփոխություն: «Սեւիլիան» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Վալյադոլիդին» եւ, շրջանցելով «Բարսելոնային» ու Մադրիդի «Աթլետիկոյին», 26 միավորով բարձրացավ առաջին տեղ: Սեւիլիացիների հաղթական գոլն առաջին խաղակեսում խփեց պորտուգալացի հարձակվող Անդրե Սիլվան (տեսանյութ): 

Հիշեցնենք, որ այս տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» ու «Աթլետիկոնն» բաժանվել էին խաղաղությամբ՝ 1:1: Կատալոնական ակումբը 25 միավորով նահանջեց երկրորդ տեղ, իսկ 24 միավոր ունեցող մադրիդցիները՝ երրորդ: Մադրդիի «Ռեալը» նախօրեին 0:3 հաշվով պարտվել էր «Էյբարին» եւ 20 միավորով 6-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Սեւիլիա» - «Վալյադոլիդ»՝ 1:0

Անդրե Սիլվա, 30

«Աթլետիկ» - «Խետաֆե»՝ 1:1

Պերու Նոլասկոայն, 67 – Ջեյմի Մատա, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում