23:21  ,  24 նոյեմբերի, 2018

«Տոտենհեմ» - «Չելսի»՝ 3:1 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 13-րդ տուրում տեղի ունեցավ լոնդոնյան դերբիներից «Տոտենհեմ» - «Չելսի» դիմակայությունը: Դաշտի տերերի առավելությունը զգալի էր՝ 3:1:

Արդեն 8-րդ րոպեին հաշիվը բացեց անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին, իսկ 16-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը: Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի առավելությունը երկրորդ խաղակեսում մեծացրեց հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը:

Հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը 85-րդ րոպեին Օլիվյե Ժիրուի գոլի շնորհիվ: Ֆրանսիացի հարձակվողը փոխարինման էր դուրս եկել 76-րդ րոպեին: «Չելսին» կրեց առաջին պարտությունն ընթացիկ առաջնությունում:

«Տոտենհեմը» բարձրացավ երրորդ տեղ՝ 30 միավոր: «Չելսին» հետ է 2 միավոր եւ չորրորդն է: Առաջատար «Մանչեսթեր Սիթին» ունի 35, «Լիվերպուլը»՝ 33 միավոր:

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Տոտենհեմ» - «Չելսի»՝ 3:1 (տեսանյութ)

Դելե Ալի, 8, Հարի Քեյն, 16, Սոն Հին Մին, 54 - Օլիվյե Ժիրու, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում