15:04  ,  22 նոյեմբերի, 2018

Նեյմարը բաց կթողնի «Լիվերպուլի» դեմ խաղը, Մբապեի մասնակցությունը հարցականի տակ է

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը չի հասցնի ապաքինվել մինչեւ անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

26-ամյա բրազիլացու վերականգնման համար պահանջվելու է մոտ 2 շաբաթ։

Նշվում է նաեւ, որ ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մասնակցությունը հարցականի տակ է «Լիվերպուլի» դեմ խաղին, որը կայանալու է նոյեմբերի 28-ին Փարիզում։

Հիշեցնենք, որ 2 ֆուտբոլիստները նոյեմբերի 20-ին վնասվածքներ էին ստացել ազգային հավաքականների մասնակցությամբ ընկերական հանդիպումներում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում