Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոն, Հոլանդիայում բնակվող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) հաջորդ մենամարտը կանցկացնի հունվարի 26-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ինգլվուդ քաղաքում, փոխանցում է mmajunkie.com-ը:
Հայ մարտիկը տիտղոսը կպաշտպանի ամերիկացի Ռաֆայել Լովատո կրտսերի հետ մենամարտում: 35-ամյա Լովատոն MMA-ում անցկացրել է 9 մենամարտ եւ տարել նույնքան հաղթանակ:
Մուսասին ու Լովատոն կհանդիպեն Bellator 214 մրցաշարում, որի գլխավոր մենամարտը կանցկացվի ռուս Ֆյոդոր Եմելյանենկոյի ու ամերիկացի Ռայան Բեյդերի միջեւ:
Հիշեցնենք, որ 35-ամյա Գեղարդ Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել էր սեպտեմբերի 29-ին ամերիկյան Սան Խոսեում՝ նոկաուտով հաղթելով կանադացի Ռորի Մաքդոնալդին: Նա Bellator-ի չեմպիոնական գոտին նվաճել էր մայիսին Լոնդոնում տեղի ունեցած մենամարտում, որում հաղթել էր բրազիլացի Ռաֆայել Կարվալյոյին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում