Գեղարդ Մուսասին տիտղոսը կպաշտպանի հունվարի 26-ին

12:08   20 նոյեմբերի, 2018

Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոն, Հոլանդիայում բնակվող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) հաջորդ մենամարտը կանցկացնի հունվարի 26-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ինգլվուդ քաղաքում, փոխանցում է mmajunkie.com-ը:

Հայ մարտիկը տիտղոսը կպաշտպանի ամերիկացի Ռաֆայել Լովատո կրտսերի հետ մենամարտում: 35-ամյա Լովատոն MMA-ում անցկացրել է 9 մենամարտ եւ տարել նույնքան հաղթանակ:

Մուսասին ու Լովատոն կհանդիպեն Bellator 214 մրցաշարում, որի գլխավոր մենամարտը կանցկացվի ռուս Ֆյոդոր Եմելյանենկոյի ու ամերիկացի Ռայան Բեյդերի միջեւ:

Հիշեցնենք, որ 35-ամյա Գեղարդ Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել էր սեպտեմբերի 29-ին ամերիկյան Սան Խոսեում՝ նոկաուտով հաղթելով կանադացի Ռորի Մաքդոնալդին: Նա Bellator-ի չեմպիոնական գոտին նվաճել էր մայիսին Լոնդոնում տեղի ունեցած մենամարտում, որում հաղթել էր բրազիլացի Ռաֆայել Կարվալյոյին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։