Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Իտալիայի եւ Պորտոիգալիայի հավաքականները մրցեցին ուժեղագույնների դիվիզիոնում: Դարպասի գրավում չգրանցվեց:
Երրորդ խմբում Պորտուգալիան 7 միավորով առաջին տեղում է, Իտալիայի հավաքականը 5 միավորով երկրորդն է, վերջին տեղում է Լեհաստանն է՝ 1 միավոր:
C դիվիզիոնում Ալբանիայի հավաքականն ընդունեց շոտլանդացիներին եւ պարտություն կրեց 0:4 հաշվով:
Առաջին խմբում Շոտլանդիան 6 միավորով հավասարվեց առաջատար Իսրայելին: Ալբանիան 3 միավորով վերջինն է:
Ռումինիայի հավաքականն առանց խնդիրների պարտության մատնեց Լիտվայի թիմին՝ 3:0:
Չորրորդ խմբում Ռումինիայի հավաքականը 8 միավորով երկրորդն է: Առաջատար Սերբիան ունի 11 միավոր:
Ազգերի լիգա, 5-րդ տուր
A դիվիզիոն
Երրորդ խումբ
Իտալիա - Պորտուգալիա՝ 0:0 (տեսանյութ)
C դիվիզիոն
Առաջին խումբ
Ալբանիա - Շոտլանդիա՝ 0:4 (տեսանյութ)
Ռայան Ֆրեյզեր, 14, 45+2, Սթիվեն Ֆլեթչեր, 11մ, Ջեյմս Ֆորեսթ, 55, 67
Հեռացում՝ Մերգիմ Մավրայ (Ալբանիա), 21
Չորրորդ խումբ
Ռումինիա - Լիտվա՝ 3:0
Գեորգե Պուշկաշ, 7, Կլաուդիու Կեշերյու, 47, Նիկոլաե Ստանչու, 65
Հեռացում՝ Արվիդաս Նովիկովաս (Լիտվա), 87, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում