Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը եւ հարձակվող Յուրա Մովսիսյանը Ջիբրալթարում մասնակցել են նախախաղային ասուլիսի:
«Առաջին խաղի մասին արդեն մոռացել ենք, հուսով ենք, որ ամեն ինչ լավ կդասավորվի: Եկել ենք հաղթելու համար, կփորձենք մեր լավագույն որակները ցույց տալ, որպեսզի հասնենք մեր ուզած արդյունքին»,- ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը:
Ջիբրալթար - Հայաստան Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ Երեւանի ժամանակով 23:45-ին: Երեւանում կայացած առաջին շրջանի խաղում Ջիբրալթարի հավաքականը հաղթել է նվազագույն հաշվով՝ տանելով իր պատմության առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում