21:22  +04,  15 նոյեմբերի, 2018

«Արսենալն» ու «Տոտենհեմը» կպայքարեն Էրիկ Բայիի համար

Լոնդոնի «Արսենալն» ու «Տոտենհեմը» կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդի» կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բայիի տրանսֆերի համար: Մանչեսթերյան ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է ֆուտբոլիստից բաժանվել արդեն հունվարին, հաղորդում է Goal.com-ը:

Բայիի տրանսֆերը սպասվում էր դեռ ամռանը, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» չգտավ հավասարազոր պաշտպանի, որին կկարողանար ձեռք բերել Բայիի փոխարեն:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Բային մասնակցել է 5 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ