23:26  ,  10 նոյեմբերի, 2018

«Տոտենհեմն» ուժեղ էր «Քրիսթալ Փելասից»

Անգլիայի առաջնության 12-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Քրիսթալ Փելասի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: Միակ գոլը խփեց արգենտինացի պաշտպան Խուան Ֆոյտը:

«Տոտենհեմը» 27 միավորով հավասարվեց երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող «Չելսիին» ու «Լիվերպուլին», որոնք անցկացրել են 11-ական հանդիպում: «Քրիսթալ Փելասը» 8 միավորով 16-րդն է:

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Տոտենհեմ»՝ 0:1 (տեսանյութ)

Խուան Ֆոյտ, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում