Ֆուտբոլի կանանց Հայաստանի «Ա» եւ «Բ» խմբերի առաջնությունները կմեկնարկեն նոյեմբերի 10-ին եւ 11-ին։
«Ա» խմբում ընդգրկված են «Անի-1», «Անի-2», «Արփի», «ԱՖԴ-Հոմենմեն», «Գյումրի» եւ «Գոլզ-Գորիս» թիմերը: «Բ» խմբում կմրցեն «Անի-3», «Գոլզ-Եղեգնաձոր», «Գյումրի-2», «Գյումրի-3», «Թեղենիս» ու «Թխաձոր-աղջիկներ» թիմերը, փոխանցում է ՀՖՖ կայքը։
Առաջնություններն անցկացվելու են երկու շրջանով եւ կավարտվեն 2019 թվականի ապրիլին: Խաղացանկերին կարող եք ծանոթանալ այստեղ (Ա խումբ, Բ խումբ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում