23:11  ,  6 նոյեմբերի, 2018

Լուկակուն չի օգնի «Մանչեսթեր Յունայթեդին» Թուրինում

«Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն չի մասնակցի Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպմանը, հաղորդում է Manchester Evening News-ը: Լուկակուն պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ չի մեկնել Իտալիա:

Ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չէր մասնակցել նաեւ «Բորնմութի» դեմ Անգլիայի առաջնության 11-րդ տուրի հանդիպմանը: «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 2:1 հաշվով:

Չեմպիոնների լիգայի երեք խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» H խմբում 4 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար «Յուվենտուսն» ունի 9 միավոր: Երկու թիմերի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում