22:47  ,  6 նոյեմբերի, 2018

Գվարդիոլա. Չեմպիոնների լիգայում ամեն հանդիպումն էլ մեզ համար եզրափակիչ է

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում Դոնեցկի «Շախտյորի» դեմ առաջիկա հանդիպման մասին:

«Առաջին տուրում տանը «Լիոնին» պարտվելուց հետո Չեմպիոնների լիգայում ամեն հանդիպումն էլ մեզ համար եզրափակիչ է: Հիմա ամենակարեւորը «Շախտյորի» դեմ հանդիպումն է: Հետո մի քանի օր կունենանք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դիմակայությանը պատրաստվելուն:

Վնասվածքներ ունեն Կեւին Դե Բրույնեն եւ Էլյակիմ Մանգալան: Գյունդոգանն ու Օտամենդին արդեն պատրաստ են: Մենք դուրս կգանք 1/8 եզրափակիչ, եթե հաղթենք հաջորդ երկու հանդիպումներում: Մի քանի առաջատար ակումբներ դուրս կմնան: Այդ պատճառով փլեյ-օֆֆի ուղեգիրն արդեն լուրջ նվաճում է: Առայժմ չեմ ցանկանում խոսել Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու մեր հնարավորությունների մասին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Մանչեսթեր Սիթի» - «Շախտյոր» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում