18:48  ,  6 նոյեմբերի, 2018

Լոնդոնի «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստը հոկտեմբերին

Լոնդոնի «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստը հոկտեմբերի հանդիպումների արդյունքում, անգլիական ակումբի պաշտոնական կայքում անցկացված քվեարկությամբ ճանաչվել է գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 55 տոկոսը:

Հոկտեմբերին 29-ամյա ֆուտբոլիստը «Արսենալում» մասնակցել է 6 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել է 1 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում