14:44  ,  6 նոյեմբերի, 2018

Պոչետինոն հրաժարվել է գլխավորել «Ռեալը»

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հրաժարվել է գլխավորել Մադրիդի «Ռեալը», տեղեկացնում է The Sun-ը:

Արքայական ակումբը տարեկան 15 միլիոն ֆունտ աշխատավարձ է առաջարկել արգենտինացի մասնագետին: Պոչետինոն «Տոտենհեմի» ղեկավարությանն արդեն հայտնել է, որ թիմից չի հեռանալու մինչեւ այս մրցաշրջանի ավարտը:

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետ Խուլեն Լոպետեգիի պաշտոնանկությունից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Սանտյագո Սոլարին: 42-ամյա արգենտինացին 2016 թվականից գլխավորում էր «Ռեալի» երիտասարդական թիմը: Սոլարին «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ է եւ մադրիդյան ակումբում խաղացել է 2000-2005-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում